Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Երևանը կհյուրընկալի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

Երևանը կհյուրընկալի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը
04.09.2013 | 11:46

Հոկտեմբերի 23-27-ը Երևանում կանցկացվի Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամները կքննարկեն համալսարանական սպորտի զարգացման հեռանկարները, կնախանշեն եվրոպական երկրների համալսարանական սպորտի ազգային ֆեդերացիաների հետ սերտ փոխհամագործակցությանը, փորձի փոխանակմանն առնչվող հարցեր, ձեռք կբերվեն ընկերական մարզական խաղերի կազմակերպման համաձայնություններ։ Անդրադարձ կլինի նաև Հայաստանում շախմատի անդրանիկ Եվրոպայի համալսարանական առաջնության կազմակերպմանը։ Նշենք, որ շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը մեր երկրում նախատեսվում է անցկացնել 2015 թվականին։

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահության և գործադիր կոմիտեի անդամները երևանյան այցի ընթացքում հանդիպումներ կունենան ՀՀ կրթության և գիտության նախարարի, բուհերի ռեկտորների և ուսանողների հետ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1346

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ